ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սերժ Սարգսյանն այլևս Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ
23:30, 26.12.2018 | mamul.am
5676 | 5

Սերժ Սարգսյանն այլևս Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Նա իր ցանկությամբ հրաժարվել է այդ պաշտոնից։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումը եւ այլն:

Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:

ԵՊՀ խորհրդի անդամներ են ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը և այլք։ Այս կազմը հաստատվել է 2015 թվականին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր