ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ լուծում է գտել քաղաքապետարանը մանկապարտեզներում հերթագրումները նվազեցնելու համար
10:25, 27.12.2018 | mamul.am
4403 | 0

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները:

«Մեր քաղաքի բնակիչների համար սա երևի ամենասպասված լուրերից է, որովհետև, նախակրթարաններում հերթագրվածների թիվը 8 հազար է: Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր խմբասենյակներ: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, որովհետև, ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված և ի՞նչ նպատակով է օգտագործվում:

Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են նախակրթարաններում: Ցավոք սրտի, շատերը դժվարություններ են ստեղծում, սակայն օրենքի ուժով խնդրին կարողանում ենք լուծում տալ:

Ծրագրի առաջին պտուղները կքաղենք արդեն փետրվար ամսին, երբ մի շարք վարչական շրջանների նախակրթարաններում նոր խմբեր կբացվեն: Սա 2019-ի մեր առաջնային խնդիրներից մեկն է, որովհետև պետք է կարողանանք շուրջ 1000 երեխայի համար ստեղծել նոր խմբեր»,- ներկայացրել է Տիգրան Վիրաբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր