ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
ՀՀ վարչապետի հանձնարարականով տարածվել է Լեզվի կոմիտեի պատրաստած շրջաբերականը
22:05, 28.12.2018 | mamul.am
3782 | 2

ՀՀ վարչապետի հանձնարարականով տարածվել է ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի պատրաստած շրջաբերականը.

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիշեցնում է, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն (4-րդ հոդված, 2-րդ մաս, «բ» ենթակետ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, հիմնարկ-ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն խոսքի հայերեն զուգահեռ թարգմանությունը: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն պետք է լինի գրական հայերենը, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Միևնույն ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է Հայաստանի պետական հիմնարկներին և մասնավոր կառույցներին բջջային կապի բաժանորդներին հաղորդագրություններ ուղարկել միայն հայատառ հայերենով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նաև հորդորում է ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի մեր հայրենակիցներին համացանցում, մասնավորապես սոցիալական ցանցերում, հայերեն գրել միայն մեսրոպյան տառերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր