ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դանիայում գնացքի վթարի հետևանքով 6 մարդ է մահացել
16:25, 02.01.2019 | mamul.am
12739 | 0

Դանիայում երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, 16-ը վիրավոր է, տեղեկացնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել Ֆյուն և Զելանդիա կղզիներն իրար միացնող Մեծ Բելթ կամրջի վրա: Նշվում է, որ վթարի պատճառ է դարձել կամրջով անցնող գնացքի կտրուկ արգելակումը. հանդիպակաց ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքից մի կտոր է թռել, ինչը ուղևորատար գնացքի վարորդին հարկադրել է կտրուկ արգելակում կատարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր