ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կնճիռների դեմ արդյունավետ միջոց, որի արդյունքը տեսանելի է արդեն 3-րդ օրվանից
02:10, 05.01.2019 | mamul.am
21643 | 2

Տնային պայմաններում ստեղծվող այս քսուկը հայտնի միջոց է կնճիռների հարթեցման դեմ: Առաջին արդյունքը ի հայտ է գալիս արդեն 3-րդ օրվանից: Դրա բաղադրությունը պարզ է, պատրաստման եղանակը՝ դյուրին: Անհրաժեշտ է՝
կես թարմ դեղնոց,
2 թեյի գդալ նուշի յուղ (կամ ձիթապտղի),
1 թեյի գդալ ծովային սննդի աղ,
2 թեյի գդալ երիցուկի թուրմ (1 ճաշի գդալ երիցուկին ավելացրեք 200 մլ ջուր, եռացրեք 15-20 րոպե),
0,5 թեյի գդալ իսկական մեր,
2 թեյի գդալ կոսմետիկական վազելին
Բոլոր բաղադրիչները խառնել՝ մինչև համասեռ զանգված դառնալը, պահել սառնարանում: Քնելուց առնվազն 2 ժամ առաջ քսել մաշկին՝ մերող շարժումներով: Կես ժամ հետո մնացորդները մաքրել հանքային ջրում թաթախված բամբակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր