ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մալայզիայի՝ «Միսս Մոսկվա 2015»-ի հետ ամուսնացած թագավորը հրաժարվել է գահից
19:40, 06.01.2019 | mamul.am
13645 | 1

Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդն այսօր՝ հունվարի 6-ին հրաժարվել է գահից, գրում է Reuters-ը: Հրաժարականն ուժի մեջ է մտել անմիջապես հրապարակումից հետո: Սա Մալայզիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թագավորը հրաժարվում է գահից: Նրա քայլի դրդապատճառները հայտնի չեն:

Նշենք, որ Մալայզիայի թագավորի պաշտոնն ընտրովի է, 5 տարին մեկ թագավորին իրենց շրջապատից ընտրում են 9 սուլթանները՝ նահանգների ժառանգական ղեկավարները, ովքեր միասին ներկայացնում են օրենսդիր օրգանը՝ Ղեկավարների խորհուրդը: Մուհամմադ 5-րդը գահակալում էր 2016-ից:

Նշենք, որ 2018-ի նոյեմբերին նա ամուսնացել էր «Միսս Մոսկվա 2015» մրցույթի հաղթող Օկսանա Վոեվոդինայի հետ: Թագավորական պալատը հայտարարել էր, որ գեղեցկուհուն կշնորհվի «դաթին» տիտղոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր