ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է
15:00, 08.01.2019 | mamul.am
2353 | 0

Այսօր «Ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է: Նրա երաժշտական գործունեությունն սկսվել է 1954-ին, երբ սկսել է աշխատել Սեմ Ֆիլիփսի՝ Sun Records-ի հիմնադրի հետ։ Աշխատելով կիթառահար Սքոթի Մուրի և բասկիթառահար Բիլ Բլեքի հետ՝ Փրեսլին դարձավ ռոք երաժշտության վաղ տարածողներից մեկը։ Փրեսլիի առաջին RCA ձայներիզը՝ «Heartbreak Hotel» լույս է տեսել 1956-ի հունվարին և դարձել է ԱՄՆ-ի համար մեկ հիթը։ Նա դարձավ ռոքնռոլի արքան մի շարք հեռուստահաղորդումներից և հիթ-շքերթներից հետո։ Փրեսլին 20-րդ դարի ամենաճանաչված ու սիրված կերպարներից մեկն է: Նա իր ուժերը փորձել է նաև կինոյում: 1956-ին նոյեմբերին նկարահանվել է «Love Me Tender» ֆիլմում: Ըստ հայտնի «Ռոլլինգ Սթոոն» ամսագրի` «Բոլոր ժամանակների լավագույն կատարողներ»-ի շարքում Փրեսլին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր