ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դավիթ Բեջանյանին նվիրված այս բացառիկ հարցազրույցը նկարահանվել էր ANN հեռուստաընկերության համար». Կարեն Քոչարյան
18:05, 09.01.2019 | mamul.am
8373 | 0

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «75 տարի առաջ`1944 թվականի հունվարի 9-ին, ծնվել է հայտնի ջազմեն, դաշնակահար, քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մեր լավ ընկեր Դավիթ Բեջանյանը:
2002-ի մայիսի 15-ին մեր նկարահանող խումբը հյուրընկալվեց Դավիթ Բեջանյանի արվեստանոցում: Այդ օրերին ավարտին էին մոտենում Առնո Բաբաջանյանի հուշարձանի աշխատանքները: Այս բացառիկ հարցազրույցը նկարահանվել էր Լոս Անջելեսի ANN հեռուստաընկերության համար: Հայաստանում ներկայացվելու համար այն մոնտաժվեց տասը տարի անց` 2012-ին, «K.R.K. PRODUCTION» ընկերության կողմից և տեղադրվեց համացանցում: Եվ այսպես «3-րդ ալիք» հեռուստաընկերությունը ներկայացնում է «Դավիթ Բեջանյանի Հայկական ռապսոդիան»: Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան, օպերատոր՝ Արտավազդ Եղոյան, մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի, պրոդյուսեր՝ Էլմիրա Արսենյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր