ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այժմ բախվում ենք սպասված հետևանքներին...». Ստյոպա Սաֆարյան
16:30, 09.01.2019 | mamul.am
7008 | 3

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական շանտաժը` «անկախ» փորձագետների շուրթերով. դե եթե Երևանը գազի գինը սպառողի համար չի բարձրացնում, բնականաբար, «Գազպրոմ»-ն էլ առաջացած «բեռը» կնվազեցնի ներդրումները կրճատելու միջոցով: Ինչպես նախկինում էի զգուշացրել, այժմ բախվում ենք սպասված հետևանքներին: Վլադիմիր Պուտինն իրեն և Ռուսաստանին հանեց գազային վեճից, դիմացն ստացավ Հայաստանի կառավարության համաձայնությունը, որ գազը սահմանին պետք է թանկանա, մինչդեռ հենց ինքն էր բարձրագույն քաղաքական պայմանավորվածության կողմը, որ Հայաստանը Գազպրոմից գազը սահմանին կգնի Ռուսաստանի ներքին գներով, ու դա արվում է ԵԱՏՄ մտնելու Երևանի որոշման դիմաց. հուշիկ քայլերով ու միակողմանիորեն դուրս գալով այդ պայմանավորվածությունից, վեճը իջեցվեց «Գազպրոմ Արմենիա»-Հայաստանի կառավարություն հարթություն, ու այժմ ինքը միայն այդ «ներքին վեճի» արբիտրը կամ «Մինսկի խմբի բացառիկ միջնորդն» է լինելու: Էլ կախվածության աճն ինչպես է լինում... Չկարողանալով լեզու գտնել «Գազպրոմ Արմենիա»-ի հետ՝ ՀՀ կառավարությունը պարբերաբար կդիմի «արբիտրին», կամ եթե սկսի Հայաստանի ներսում միակողմանի, օրինական քայլերով նեղել «Գազպրոմ Արմենիա»-ին, վերջինս կամ սաբոտաժի, կամ նման շանտաժների կամ էլ ինքն արբիտրին կդիմի... Մեր կառավարության կողմից քաղաքական-բանակցային պրոցեսը, կներեք, դիլետանտաբար կառուցելու, պլանավորելու ու իրականացնելու «հմտություններն» արդեն զայրացնում են: Ու հանկարծ թող գրածիցս չառիթավորվեն նախկին իշխանությունները, գազային պայմանագրերը վավերացրած ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ տրիոն, նրանց ներկայացուցիչները: Այս ամբողջ աղբը իրենք են ստեղծել ոչ միայն նոր կառավարության, այլ հենց Հայաստանի համար: Ու սրա համար ձեզ քննադատելը դեռ շատ քիչ է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր