ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այլ երկրներում հարուստ գործարարների, բանկիրների տներն են թալանում, Հայաստանում՝ փոխոստիկանապետի, դատախազի». Ոսկան Սարգսյան
17:30, 12.01.2019 | mamul.am
4281 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այլ երկրներում հարուստ գործարարների, բանկիրների տներն են թալանում, Հայաստանում փոխոստիկանապետի, Լոռու մարզի դատախազի: Ուրեմն գողերը տեղեկություններ են ունեցել, որ այդ իրավապահների տներում կարող են լավ ավար ունենալ: Հայաստանում իշխանափոխությունից հետո սպասելի էր, որ մոնիտորինգ կարվեր, թե ոչ մեծ աշխատավարձ ունեցող իրավապահ պաշտոնյաները ոնց են դղյակներ կառուցել, բազում բնակարաններ գնել կամ բանկերում մեծ փողեր կուտակել: Մնանք հակակոռուպցիոն ծրագրին, առավել ևս՝ իրական գործողություններին սպասող»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր