ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:15, 14.01.2019 | mamul.am
7525 | 3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ են կուտակել:

«Հուսով եմ՝ մեր երկխոսությունն ու համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացին: Դա, անկասկած բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր