ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ձյան պատճառով «Արթիկ»-ը տեխնիկական պարտություն է կրել
14:05, 15.01.2019 | mamul.am
2328 | 0

Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 12-րդ տուրի շրջանակներում երեկ պետք է Երևանում կայանար ՖԻՄԱ - «Արթիկ» հանդիպումը։ Ձյան առատ տեղումների պատճառով «Արթիկ»-ը չի կարողացել ժամանել Երևան և, մրցակարգի համաձայն, պարտություն գրանցվեց՝ 0։20 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը 22 միավորով գլխավորում է «Արագած» ակումբը, երկրորդ հորիզոնականում է «Ուրարտու»-ն՝ 21 միավորով: ՖԻՄԱ, «Արթիկ» և «Արցախ» թիմերն ունեն 18-ական միավոր, իսկ վերջին՝ վեցերորդ տեղը 16 միավորով զբաղեցնում է «Էրեբունի»-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր