ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պետր Չեխը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
16:25, 15.01.2019 | mamul.am
2891 | 0

Չեխիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

«Սա իմ 20-րդ մրցաշրջանն է՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 20 տարի է անցել իմ առաջին պաշտոնական պայմանագիրը կնքելուց։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է հայտարարել մրցաշրջանի ավարտից հետո կարիերաս ավարտելու որոշմանս մասին։ Պրեմիեր լիգայում խաղալուց և հնարավոր ամեն տիտղոս նվաճելուց հետո հասկացա, որ հասել եմ այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև։ Կշարունակեմ աշխատել «Արսենալ»-ում՝ այս մրցաշրջանում ևս մեկ տիտղոս նվաճելու համար, իսկ հետո անհամբերությամբ կսպասեմ, թե ինչ է պատրաստել կյանքն ինձ համար՝ խաղադաշտից դուրս»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր