ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Արսեն Ջուլֆալակյանը մտադիր է մարզիկների համար բժշկական ապահովագրության օրինագիծ մշակել
18:05, 15.01.2019 | mamul.am
3299 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ն քննարկում է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Քիչ առաջ դիմելով Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Նարեկ Զեյնալյանին «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երկու հարց ուղղեց՝ նշելով, որ օրինագիծ է մշակելու այդ հարցերի վերաբերյալ։ Ջուլֆալակյանը մտադիր է մարզիկների բժշկական ապահովագրության և մարզիկների աշխատանքային ստաժի վերաբերյալ օրինագիծ մշակել։ Զեյնալյանն այդ հարցին հետևյալ պատասխանը տվեց․ «Քանի որ դահլիճում սպորտի միակ ներկայացուցիչը դուք եք, ձեր միջոցով էլ հնարավոր կլինի այդ դաշտը կարգավորել։ Ապահովագրության շուրջ նշեմ, որ միանշանակ պետք է կիրառվի բժշկական ապահովագրական նախագիծ և դա պետք է վերաբերվի նաև մարզիկներին»։

Հակադարձելով Զեյնայլանին՝ Ջուլֆալակյանը նշեց․ «Մարզիկներն ավելի խոցելի են, և նրանց բուժման ծախսերն ավելի շատ են, քանի որ մարզիկները ենթակա են վնասվածքների և մինչ օրս այդ դաշտը կարգավորված չէ»։

Աշխատանքային ստաժի վերաբերյալ հարցին Զեյնալյանը չանդրադարձավ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր