ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թող Անդրանիկ Մանուկյանը պատմի հնդկահավերի ֆերմայի բիզնեսի մասին». Արման Բաբաջանյան
14:25, 16.01.2019 | mamul.am
7977 | 3

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, շարունակելով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին իր հնչեցրած քննադատությունների շարքը, ասաց. «Անդրանիկ Մանուկյանը մի քանի անգամ նշել է, որ ինքը դեսպան չէ, բիզնեսմեն է: Թող այսօր արդեն որպես նախկին դեսպան, խոսի հնդկահավերի ֆերմայի իր բիզնեսի մասին, որ վարում էր Ուկրաինայում... Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար է այս աղմուկը»:

Լրագրողի դիտարկմանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ ինքն աշխատել է Մանուկյանի հետ և կարող է հերքել Ձեզ, Արման Բաբաջանյանը նշեց. «Ես ունեմ փաստեր, իսկ ամենամեծ փաստն իրականությունն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր