ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Պատմական բացառիկ լուսանկար». Ռուբեն Շուխյան
01:05, 18.01.2019 | mamul.am
4357 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բացառիկ պատմական լուսանկար. Գրիգոր Խանջյանը, Շահան Նաթալին և Պարույր Սևակը՝ Կոմիտասի և Հայոց մեծ եղեռնի մասին պատմող Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի համար Խանջյանի կատարած նկարազարդումներից մեկի ֆոնին: Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) «Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավարն է հանդիսացել, որի ընթացքում հայտնաբերվել և հայ վրիժառուների կողմից գնդակահարվել են 1915 թվականի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները:
1960-ականների կեսերին արված լուսանկարը՝ Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջից է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր