ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի. թույլ նյարդեր ունեցողներն՝ չդիտել. (տեսանյութ)
20:20, 20.01.2019 | mamul.am
12999 | 0

Մեքսիակայում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի, այս մասին հայտնում է El Universal լրատվականը: Եվս 81 մարդ վիրավոր է, նրանցից 66-ը դեռևս գտնվում է հիվանդանոցներում:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մեքսիկայի Իդալգո նահանգում պայթյուն էր տեղի ունեցել այն ժամանակ, երբ մոտ 350 տեղաբնակներ կատելոկներով մոտեցել էին Տուսպան-Տուլա խողովակատարի վնասված հատվածին ու սկսել գողանալ վառելիքը:

Խողովակատարի ապօրինի կտրվածքի պատճառով տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որին էլ հաջորդել է հրդեհը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր