ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Արցախում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ
09:45, 21.01.2019 | mamul.am
6557 | 0

Հունվարի 20-ին ժամը 22:07-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Օ. Գ-ն իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորով հոսող գետը, ինչի հետևանքով վարորդը և նույն գյուղի բնակիչներ, ուղևորներ՝ Ա. Ի-ն, Է. Հ-ն տեղում մահացել են, իսկ Ա. Թ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում: Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր