ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մհեր Ենոքյանի կինը հայտարարություն է տարածել
10:05, 21.01.2019 | mamul.am
8827 | 2

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան, լրագրող, Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարություն. անթույլատրելի եմ համարում այս ողբերգական պատմության երկու կողմ հանդիսացող Աղաջանով և Ենոքյան ընտանիքների որևէ անդամին ուղղված սպառնալիքների, վիրավորական որևէ խոսքի, ատելության ու թշնամանքի որևէ տարր պարունակող նյութի, մեկնաբանության, գրառման հրապարակումն ու տարածումը:

Հարգելի իրական լրատվամիջոցներ, Ձեզ ևս խնդրում եմ մոդեռացիա արեք ատելության խոսք, քարոզ, վիրավորանք, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Չարեցիք դա, փոխարենը դեղին, նախկին ռեժիմի սպասարկու լրատվամիջոցները տիրաժավորեցին ատելության խոսքը, արյան ու սեքսի թեման զարգացրեցին, գեներացրեցին մասսայի՝ իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող թշնամանք պարունակող հիվանդագին մտքերը: Հետևանքն այն է, որ ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության, արժանապատվության, խտրականության արգելքի սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, բացի այդ ստացել եմ նաև սպառնալիքներ, դիմել եմ ոստիկանություն: Սպառնալիք ստացել է նաև Ելենա Աղաջանովան: Սա անթույլատրելի է, ես դատապարտում եմ այս գործելաոճը: Համոզմունք ունեմ, որ սա ղեկավարվում է մեկ կենտրոնից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր