ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք». հրահանգվել է խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ. «168 ժամ»
09:55, 22.01.2019 | mamul.am
12188 | 1

«168 ժամ»-ը գրում է. «Դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով շոու-բիզնեսի ոլորտը ներկայացնող անձանց հայտարարագրել եկամուտներն ու վճարել հարկերը։

Եվ ահա կարծես թե ՊԵԿ-ում գործի են անցել։

168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում հանձնարարական է տրվել շրջել ժամանցի վայրերով, հարսանյաց սրահներով ու տեսնել, թե ինչ գործունեություն են ծավալում հայ երգիչները, որ նրանց ստիպեն հարկվել։

Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, նշված խորհրդակցության ժամանակ հստակ ցուցում է տրվել. «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…», փոխարենը հրահանգվել է հատկապես խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ՝ ըստ երևույթին նրանց սերտորեն ասոցիացնելով նախկին իշխանությունների հետ»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր