ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արխիվային լուսանկար. Հին Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքը». Ռուբեն Շուխյան
07:05, 23.01.2019 | mamul.am
6987 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1920-ականների սկզբի արխիվային լուսանկար. Հին Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքը, հայտնի էր նաև որպես «Օժիտի շենք»: Ուշադրություն դարձրեք փողոցի սյան վրա փակցված բոլշևիկյան սպառնալից լոզունգին. «Դասակարգային թշնամու կողմից Կարմիր բանակի շարքերը սղոսկելու յուրաքանչյուր փորձ կջախջախենք իր բնում»: Ի դեպ, 19-րդ դարի վերջին կառուցված և մինչ հիմա էլ կանգուն այս շենքը, գյումրեցի մեծահարուստներ Դրամբյանների ընտանիքի նվերն էր նրանց դստեր` Ջավահիր Դրամբյանի ամուսնության կապակցությամբ, որտեղից էլ գալիս է շինության «Օժիտի շենք» ժողովրդական անվանումը։ Փեսացուն՝ Գեղամ Տեր-Պետրոսյանը, դարձավ Ալեքսանդրապոլի առաջին ըտրովի քաղաքագլուխը և շենքն օգտագործեց որպես քաղաքապետարան: Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը պետականացվել է, և այստեղ Երկար տարիներ տեղավորված է եղել պիոներների պալատը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր