ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գործ կհարուցվի Տիգրան Սարգսյանի դեմ՝ պետական աշխատողների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու հիմքերով
12:35, 04.02.2019 | mamul.am
16354 | 6

Հայտնի է, որ Մարտի 1-ին հաջորդող ամիսներին պետական ծառայողների նկատմամբ տեղի են ունեցել ճնշումներ: Համաձայն տեղեկությունների, բոլոր այն աշխատակիցները, ովքեր որևէ կերպ աջակցել կամ համակրանք են դրսևորել ցուցարարների հանդեպ, կամ ազատվել են աշխատանքից, կամ ենթարկվել «վերևներից հրահանգված բացատրական աշխատանքների»:
Վերջին ամիսներին Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը զուգընթաց ակտիվացել են զրույցներն այն մասին, որ գործեր են հարուցվելու նաև այն պաշտոնյաների դեմ, ովքեր կազմակերպել և իրականացրել են այդ ճնշումները: Ասում են, որ տվյալ գործողությունները կազմակերպվել և իրականացվել են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Համաձայն շրջանառվող լուրերի, հենց Տիգրան Սարգսյանի աշխատասենյակից են տրվել հաղորդումներն այն մասին, թե պետական որ կառույցում, որ աշխատակիցներով պետք է զբաղվել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր