ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ն իսրայելական «Երկաթյա գմբեթներ» կգնի
16:55, 07.02.2019 | mamul.am
6276 | 1

Ամերիկյան բանակը մտադիր է իսրայելական արտադրության «Երկաթյա գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել, հաղորդում է Timesofisrael-ը՝ հղում անելով ամերիկացի զինվորականների հայտարարությանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ «Երկաթյա գմբեթ»-ը կուսումնասիրվի և կփորձարկվի որպես համակարգ, որը տվյալ պահին անհրաժեշտ է ամերիկացի զինվորականների պաշտպանության համար:

Հայտնի է նաև, որ իսրայելական Rafael ընկերությունը հաստատել է տեղեկությունը: Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ էլ ասվում է, որ ԱՄՆ-ի որոշման պատճառ են «բանակի հրատապ կարիքները»:

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գործարքը «մեծ ձեռքբերում» է անվանել: Նրա խոսքով՝ այն վկայում է ԱՄՆ-ի հետ «ամուր կապի» և աշխարհում Իսրայելի կարգավիճակի ամրապնդման մասին:

Համակարգերի գնման մտադրության մասին ԱՄՆ-ում հայտնել էին հունվարին, ամերիկացի զինվորականները դիմել էին Կոնգրեսին՝ 370 միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր