ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ում անոմալ սառնամանիքի հետևանքով խնձորները սառցակալել են
14:15, 09.02.2019 | mamul.am
9314 | 1

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը ծառերի չոր ճյուղերը կտրելիս «սառցե» խնձորներ է հայտնաբերել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով WoodTV-ին:

Միչիգանի բնակիչ Էնդրյու Սիթսիման նկատել է, որ խնձորների վրա սառցե շերտ է առաջացել: Ամերիկացին պնդում է, որ «հնարքը» ստացվել է անոմալ սառնամանիքի հետևանքով: Նա դրանց «ուրվական խնձորներ» է անվանել:

2018-ի դեկտեմբերից ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսային հատվածներում անոմալ սառնամանիքներ են գրանցվել, օդի ջերմաստիճանը հասել է մինուս 11-20°-ի, որոշ քաղաքներում՝ մինուս 40°-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր