ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Համայնքի ղեկավարի պաշտոնը չպիտի ընկալվի բիզնես գործունեություն». Նիկոլ Փաշինյան
12:50, 11.02.2019 | mamul.am
4642 | 1

«Փորձը ցույց է տվել, որ ինչ համայնք մտնում ես, աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում ես, պարզվում է՝ կա՛մ համայնքի ղեկավարինն է, կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինն է և այսպես շարունակ: Սա ընդհանուր առմամբ զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է հանրության կողմից: Ինձ համար, և ՀՀ քաղաքացու, և կառավարության համար այս մոտեցումն ընդունելի չի լինի: Համայնքի ղեկավարի պաշտոնը չպիտի ընկալվի բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյաի գործունեության առաջնային նպատակը պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը և ոչ թե անձնային և խմբային»,- այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր