ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Օրեր շարունակ մեքենայի տերը չի թույլատրում ծառը հեռացնել ու ճիշտ է անում». Օլեգ Դուլգարյան
23:40, 11.02.2019 | mamul.am
11057 | 3

Լոռու մարզի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալավերդիում փետրվարի 7-ին , ուժգին քամու հետևանքով փթած ծառը պոկվել է և հարվածել է Արկադի Մղդսյանին պատկանող ավտոմեքենային: Արդեն օրեր շարունակ Արկադի Մաղդսյանը չի թույլատրում ծառը մեքենայից հեռացնել ու ճիշտ է անում:
Հարցը այստեղ նրանում է, որ քաղաքացին համոզված է, որ իրեն պետք է փոխհատուցեն ու տրամաբանորեն ճիշտ է:
Ծառը փթած է և այն պետք է ժամանակին հատվեր, որպեսզի նման հետևանք չլիներ, նույն հաջողությամբ այց ծառը կարող էր հարվածել ասենք երեխային, կամ թեկուզ չափահասին և անդառնալի հետևանքներ ունենար:
Հարց, ով պետք է փոխհատուցի Արկադի Մղդսյանի կրած վնասները, ըստ տրամաբանության տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն արի ու տես, կարծես չկա համապատասխան որևե ընթացակարգ:
Մինչև գործը դատական ատյաններ հատելը ահրաժեշտ է գնահատական տալ այս դեպքին ու հստակ պաշտոնական պատասխան, արդյո՞ք նման դեպքում առկա է մեղավոր և ով պետք է փոխհատուցի քաղաքացու կրած վնասները:
Կոչ եմ անում պետական մարմիններին այս հարցում պետական և պաշտոնական մոտեցում ցուցաբերել, քանզի քաղաքացու ձայնը անտեսվում է իսկ ժամանակը գնում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր