ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իսրայելական տանկերը սիրիական հիվանդանոց են ոչնչացրել
10:25, 12.02.2019 | mamul.am
7867 | 0

Իսրայելական տանկերը Սիրիայի Էլ Քունեյթրա նահանգում հարվածներ են հասցրել վարչական օբյեկտների ուղղությամբ՝ ոչնչացնելով հիվանդանոցը, հաղորդում է SANA-ն:

Գործակալության տեղեկություններով՝ իսրայելական տանկերը մի քանի հարված են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ: Ընդ որում, չի հստակեցվում, թե արդյոք այդ պահին մարդիկ են գտնվել շենքի ներսում:

Ինչպես նաև չի հաղորդվում զոհերի և տուժածների մասին:

Բացի այդ, իսրայելական բանակը հարձակում է գործել Ջաբաթ ալ Հաշում գտնվող աստղադիտարանի վրա: Հասցված վնասի մասին չի նշվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր