ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ով չի ալարում, մեր կառավարությանը մեղադրում է». ՀՀ վարչապետ
10:50, 12.02.2019 | mamul.am
3241 | 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նոր կառավարության աշխատանքը քննադատող գործիչներին. «Երկար ժամանակ ով չի ալարում մեր կառավարությանը մեղադրում է տնտեսական ռազմավարություն չունենալու մեջ: Մինչդեռ հեղափոխությունից հետո հայտարարել ենք, որ տնտեսական զարգացման առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, պայքարը կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկերի թեթևացումը... Մեր այս հայտարարությունները մինչև հիմա էլ ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ: Հետևաբար, մեր տնտեսական քաղաքականության առանցքային գործոնը հենց դա է՝ ապահովել հավասար հնարավորություններ ու քաջալերել տնտեսական ակտիվությունն ու աշխատանքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր