ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ավագանին իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և տեղակալ է ընտրել
13:25, 12.02.2019 | mamul.am
2064 | 0

Այսօր Երևանի ավագանին անցակցրած նիստում քննարկման է դրել իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանին և հանձնաժողովի նախագահի տեղակալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանին ընտրելու մասին հարցը:

Միաձայն քվեարկության արդյունքում Գայանե Մելքոմյանն ընտրվել է Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահ էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արուսյակ Ջուլհակյանը, ով ստանձնել է ԱԺ պատգամավորի մանդատ և դադարեցվել են նրա ավագանու լիազորությունները:

Տեղեկացննեք, որ Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել և միաձայն ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր