ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թրամփը պարսկերենով քննադատել է Իրանի իշխանություններին
14:35, 12.02.2019 | mamul.am
6984 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում պարսկերենով գրառում է կատարել՝ քննադատելով Իրանի իշխանություններին «40-ամյա ձախողման համար»:

«40 տարվա կառուպցիա, 40 տարվա բռնաճնշումներ, 40 տարվա ահաբեկչություն: Իրանական ռեժիմը միայն 40 տարվա ձախողում է ստեղծել»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ երկար տառապանքների միջով անցած իրանցիներն ավելի պայծառ ապագայի են արժանի:

Ավելի վաղ Իրանի նախագահն ուղերձ էր հղել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել էր.

«ԱՄՆ-ն և Իսրայելը մեր դեմ դավեր են նյութում և ճնշումներ գործադրում՝ պատժամիջոցներ կիրառելով: Սակայն նրանք չեն հասնի իրենց նպատակին, Իրանը կշարունակի գնալ այն ուղով, որն ընտրել է 40 տարի առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր