ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Խինես Մելենդեսը՝ Հայաստան գալու դրդապատճառների և իր ծրագրերի մասին
18:15, 12.02.2019 | mamul.am
3960 | 0

ՀՖՖ տեխնիկական տնօրեն իսպանացի Խինես Մելենդեսը ներկայացրել է Հայաստան գալու իր դրդապատճառները և իր ծրագրերի բովանդակությունը.

«Չնայած նրան, որ ինձ ճանաչում են, կարծում եմ՝ լավ կլիներ, այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշել, թե ինչի համար եմ աշխատում ՀՖՖ-ում: Սիրում եմ մարտահրավերներ, այդ իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցանկանում եմ կարիերայիս վերջում նոր մարտահրավերի հանդիպել մի երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլը, որտեղ կիրքն այդ մարզաձևի նկատմամբ ամեն ինչից վեր է:

Ես գիտեմ հայկական ֆուտբոլը, քանի որ այստեղ ունեմ ծանոթներ և ընկերներ: Սեմինարների ընթացքում հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Քաջատեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունեցել երկրում: Եկել եմ Հայաստան, քանի որ մարդիկ, որոնց հետ բանակցում էի, կարողացան համոզել ինձ իրենց մարդկային որակներով և մեծ ցանկությամբ՝ միտված երկրում ֆուտբոլի զարգացմանը: Դրա համար էլ այսօր այստեղ եմ: Անցյալն ինձ համար կարևոր չէ, մտածում եմ միայն ապագայի մասին:

Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում: Եվ դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է բոլորի հետ համագործակցությունը: Օրինակ, մեզ հարկավոր է սերտ համագործակցություն ապահովել ՀՖՖ-ի և ակումբների միջև: Մենք կօգնենք միմյանց՝ այդ եղանակով աշխատելով: Մտադիր ենք կատարելագործել ֆուտբոլիստներին, կրթական համակարգերը և, բնականաբար, բոլորիդ, քանի որ դուք սկզբունքային դերակատարում ունեք: Միասին ավելի ուժեղ կլինենք:

Մեր նախագիծը հիմնված է հետևյալ դրույթների վրա.

1. Կրթել և պատրաստել լավ մարզիչների

• Նրանք սկզբունքային դեր ունեն ֆուտբոլիստի աճի համար
• Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք կրթել ենք լավագույններին՝ Գվարդիոլային, Պոչետինոյին, Սոլարիին, Ռաուլին, Ռեդոնդոյին, Յերոյին, Կարանկային, Սելադեսին և շատ այլ մասնագետներին:
• Լավ ֆուտբոլիստ կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչ:
• Լավ մարզիչների շնորհիվ ֆուտբոլիստը օգտագործում է իր բնատուր տաղանդը և անմիջապես կատարելագործվում է:
• Երեխաները պետք է լավագույն ուսուցիչների հետ աշխատեն
• Ես կսկսեմ ՈՒԵՖԱ-ի C կարգի մարզչական արտոնագրից և կավարտեմ գործընթացը PRO կարգի արտոնագրի դասընթացով:
• C կարգի արտոնագրից հետո կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի B կարգի արտոնագրման գործընթացը:
2. Բոլորի համար միևնույն խաղային մոդելի ներմուծում

• Բոլոր տարիքային խմբերի հավաքականները պետք է նույն խաղաոճը դավանեն:
• Աշխատելով այսկերպ՝ նրանք կկատարելագործվեն մանկական տարիքից մինչև ազգային հավաքական:
• Անհրաժեշտ է գործածել անհատական տաղանդը թիմային շահերի համատեքստում:
• Պետք է օգնել ակումբներին ունենալ տեխնիկական տնօրեններ՝ ազգային մոդել ստեղծելու համար:
• Կօգնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան աշխատել մեր մեթոդով:

3.Անհրաժեշտ է փոխել մրցումների կարգը

• Պետք է համապատասխանեցնել մրցումները երեխաների տարիքին և երեխաների աճման տարիքներին:
• Նպաստել խաղացողի առաջընթացին՝ ընտրելով նրա աշխատանքի համար լավագույն տարիքային խումբը:

4. Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը իմ՝ Հայաստանից հեռանալուց հետո

Կկրթեմ մարդկանց (մարզիչների, տեխնիկական տնօրենների, մարզական տնօրենների, մարզական բժիշկների և ֆուտբոլի հետ կապ ունեցող այլ մասնագետների), որոնք հավատում են նախագծին: Նրանք կշարունակեն աշխատանքը, երբ կհեռանամ Հայաստանից:

5. Ենթակառուցվածքների կատարելագործում

Գիտեմ և կարևորում եմ ՀՖՖ-ի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կատարելագործման մեծ ջանքերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր