ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
«Պետական ապարատը պետք է կրճատվի». Արթուր Սաքունց
05:20, 15.02.2019 | mamul.am
3529 | 3

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական ապարատը պետք է կրճատվի, քանի որ այն ուռճացված է եղել և հաստիքներն ստեղծվել են ոչ թե ըստ լուծվելիք խնդիրների ծավալի, կամ ըստ դրանց լուծման համար մասնագիտական պահանջարկի, այլ տարբեր՝ քաղաքական, անձնական և այլ նկատառումներից ելնելով, զուտ մարդկանց տեղավորելու նպատակով: Բայց այսպես կոչված կրճատման, իրականում աշխատանքների ծավալին համապատասխանեցնելու խնդրի լուծման համար, պետք է լուծվելիք խնդիրների շրջանակն ու ծավալները հստակ որոշել` ըստ պահանջվող մասնագիտական կարողությունների: Վերջին խնդրի լուծման համար էլ իր հերթին պետք է հստակեցվեն պետական մարմնի լիազորությունների շրջանակն ու ծավալները, և դրա համար անհրաժեշտ գործողությունները, անելիքները: Եթե այս ամենն արվի, վստահ եմ` դժգոհությունների մի ամբողջ ծավալ չի լինի պարզապես, որովհետև մարդկանց համար պարզ կլինի, թե ինչու համար և ինչ հիմնավորմամբ են վերանայվում հաստիքացուցակը: Միաժամանակ, պետք է մշակել վերամասնագիտացման ծրագրեր ազատված մարդկանց համար, որոնք ըստ նախասիրությունների և ընտրության կցանկանան շարունակել իրենց գործունեությունը որևէ բնագավառում: Մարդկանց համար կանխատեսելի, որոշակի և հասկանալի պետք է լինեն ընդունվող որոշումները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր