ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Բացահայտել նրանց, ովքեր ստանում են նպաստ և փակում են ամսական 100.000 դրամից ավելի վարկ». Ն. Փաշինյան
11:48, 15.02.2019 | mamul.am
10317 | 1

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետը հանձնարարականներ տվեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին. «Գյուղատնտեսական սեզոնն է բացվում, ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում ու մեր ունեցած շփումները բացահայտել են պրոբլեմ, որ նպաստից զրկվելու հեռանկարը մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքում ներգրավելու հեռանկարից: Մենք պետք է արագ մեխանիզմներ ստեղծենք, որ մարդու՝ աշխատելու պատճառով, առնվազն որոշակի ժամանակաշրջան սառեցնենք պրոցեսը, բացի էն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ: Ասենք կբացահայտվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ ա փակում... Ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից: Մինչ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը հարցը լուծած լինենք» - հանձնարարեց Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր