ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում հանքարդյունաբերության համար պետք է սահմանադրական փոփոխություն լինի». Աշոտ Միրզոյան
10:45, 18.02.2019 | mamul.am
2106 | 0

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդհանրապես Հայաստանում հանքարդյունաբերության համար պետք է սահմանադրական փոփոխություն լինի։ Այսուհետ, ինչպես շատ երկրներում, ազգային հարստությունից ստացվող եկամտի 10%-ը պիտի բաշխվի հանրապետության ազգաբնակչությանը, 10%-ն էլ՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը, նաև՝ 10% այն համայնքներին, որոնց տարածքներին առնչվում է տվյալ հանքարդյունաբերությունը։ Այլապես անընդհատ կկրկնվի Ալավերդու ցավալի օրինակը։ Տեղի պղնձի գործարանը և Թեղուտ հանքավայրն ու հարստացուցիչ ֆաբրիկան վերջին քսան տարիներում մոտավոր երկու միլիարդ դոլարի եկամուտ են ունեցել ու ժողովուրդը սոված, հարստահարված, մեծ մասն արտագաղթած, իսկ բնակավայրերը՝ քայքայված, փլված վիճակում, բնությունն ու շրջակա միջավայրը՝ աղետալի վիճակում։ Այլևս չի կարելի հիմար մնալ։ Կապիտալիստների բարեգթությանը չի կարելի հավատալ։ Անպայման սահմանադրական փոփոխություններ են պետք։ Իսկ ընդհանրապես պետությանը շահութահարկն էլ է հերիք։ Եկամտահարկը պիտի բաշխվի ազգաբնակչությանն ու համայնքներին։ Այսպիսով քաղաքացիների զգոնությունն էլ կբարձրանա։ Կձևավորվի քաղաքացիական հասարակություն, երբ մարդիկ իմանան, որ իրենք դուրս չեն մղված երկրի տնտեսական կյանքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր