ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը
15:05, 19.02.2019 | mamul.am
5279 | 1

Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ, Վրաստանի քննարկում է բնական գազի մատակարարների դիվերսիֆիկացման հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Չենք ցանկանում, որ մոնոպոլ դիրք ստեղծվի, և միակ մատակարարը լինի Ադրբեջանը: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը լինի, բայց և գազ ստանանք նաև Ռուսաստանից: Մեր բնակչությունն ու ընկերությունները կշահեն դրանից: Կստեղծվի նվազագույն մրցակցություն, որը կազդի գների վրա»,- վստահություն է հայտնել Կոբուլիան:

Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի ստորագրման գործընթացքում հաշվի կառնվեն էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության հարցերը:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ չի բացառում ռուսական գազի գնումը վերականգնելու հնարավորությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր