85 տարեկանում մահացել է գերմանացի մոդելյեր Կառլ Լագերֆելդը, հաղորդում է Le Figaro-ն: Պարբերականի տեղեկություններով՝ նրա ինքնազգացողությունը վատացել է մի քանի շաբաթ առաջ: 1983-ից Կառլ Լագերֆելդը Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրենն էր: Ստեղծել է իր սեփական Karl Lagerfeld ապրանքանիշը: |