ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նման հայտարարությունները կարող են Հայաստանից կապիտալի արտահոսք էլ հրահրել». Դերենիկ Մալխասյան
18:07, 21.02.2019 | mamul.am
3890 | 1

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե իր կարծիքով մեծահարուստները, բիզնեսմեններն իրենց ունեցվածքի 70%-ը պետք է վերադարձնեն, քանի որ անօրինական է»։ Էս ի՞նչ է խոսում, էս ի՞նչ է ասում… էս ի՞նչ բոլշևիկյան մտքեր են… Մենակ թե թող մի քանի մանր հարցի պատասխանի, թե կոնկրետ ի՞նչ չափորոշիչներով են որոշելու մեծահարուստներին, ինչո՞ւ հենց 70%-ը, էդ ի՞նչ տնտեսագիտական հաշվարկներ են, էդ ի՞նչ դատարանի որոշում է, միգուցե մի 99% վերադարձնեն՝ «նավսյակի». շատ ըլնի քիչ չըլնի։ Նման հայտարարությունները կարող են Հայաստանից կապիտալի արտահոսք էլ հրահրել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր