ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իսրայելը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել, որը կարող է ոչնչացնել ռուսական С-300 և С-400 համալիրները
11:10, 21.02.2019 | mamul.am
12423 | 1

Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ավիաշինական ընկերությունը տարածել է տեսանյութ նոր Mini Harpy մահապարտ ԱԹՍ-ի մասին։ Տեսանյութում երևում է, որ ԱԹՍ-ն արձակվում է հատուկ կոնտեյներից և կրում է թվային տեսախցիկ, որով հայտնաբերում է թիրախը։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն:
Mini Harpy անօդաչուն պատկանում է Harpy-Harop մահապարտ ԱԹՍ-ների ընտանիքին։ Այն առաջին անգամ ցուցադրվելու է Հնդկաստանի Բանգալոր քաղաքում անցկացվող Aero India 2019 ցուցահանդեսին։

Mini Harpy-ն կշռում է 45 կգ, որից 8 կգ մարտագլխիկն է։ ԱԹՍ-ն կարող է օդում մնալ 2 ժամ և օպերատորի հետ կապ պահպանել մինչև 100 կմ հեռավորությունից։

Ուշագրավ է, որ տեսանյությում որպես թիրախ օգտագործվել է C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգը։

Աղբյուրը նշում է, որ Harpy-Harop ընտանիքի ԱԹՍ-ներ կան նաև Ադրբեջանի սպառազինությունում, որոնք կիրառվել են ապրիլյան պատերազմի ժամանակ:

Իսրայելը նոր մահապարտ ԱԹՍ է ներկայացրել, որը կարող է ոչնչացնել ռուսական С-300 և С-400 համալիրները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր