ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են՝ ոչ թե բողոքելու, այլ շնորհակալություն հայտնելու
16:55, 21.02.2019 | mamul.am
23677 | 2

Կառավարության այսօրվա նիստում վերջապես հավանության արժանացավ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց գոհունակությունը հայտնելու խնդրի լուծման կապակցությամբ:

Հիշեցնենք, 2017-ի դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակեց կառավարության որոշման նախագիծ, որով առաջրկվում էր ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան: Նախագծի դեմ մշտական բողոքի ցույցերով հանդես էին գալիս ավտոներկրողները՝ ներկայացնելով դրանից բխող հետևանքները և պահանջում այլ լուծումներ գտնել՝ ոլորտը կարգավորելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր