ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի
17:05, 21.02.2019 | mamul.am
3102 | 0

Կառավարության նիստում հավանության է արժանացել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Մասնավորապես, նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019թ. հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել են պետական տուրքի մայր գումարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր