ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Առաջիկայում ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների հանդիպմանը՝ դատարանում». Նորայր Նորիկյան
12:05, 22.02.2019 | mamul.am
7134 | 3

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հիշում եմ, անկախության Հայաստանի ողջ ժամանակաշրջանում այդպես էլ տեղի չունեցավ որևէ իրադարձություն կամ միջոցառում, որին միաժամանակ մասնակցեին Հայաստանի երեք նախագահները: Միայն ժամանակն ու պատմությունը կարող են լավագույնս գնահատել, թե այս իրողությունը լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ: Բնականաբար, նախագահներից յուրաքանչյուրն ունեցել է իր դիրքորոշումն ու ծանրակշիռ հիմնավորումը՝ մյուս երկու նախագահների հետ նույն հարթակում չգտնվելու կամ որևէ շփում չունենալու համար: Բայց, այդուհանդերձ, եկե՛ք խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը թաքուն նախանձով է ականատես եղել, թե ինչպես են Ամերիկայի տարբեր ժամանակների նախագահներ միասին մասնակցում իրենց երկրի կարևորագույն միջոցառումներին: Սա խոսում է այդ երկրի հասունության, պետական մտածողության գոյության և առհասարակ, պետության ու ժողովորդի նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Այսպիսի դեպքերում մենք իսկապես օրիգինալ ենք, բացառիկ մեր տեսակով ու բնույթով: Առաջիկայում մենք ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների միաժամանակյա հանդիպմանը՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ: Նրանցից երկուսը հանդես կգան վկայի կարգավիճակում, մեկը՝ ամբաստանյալի: Սա մեր պատմությունն է, մեր պետության ու ժողովրդի պատմությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր