ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։ Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ-ին՝ ասելով, թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։ Հետևաբար, եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։ Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։ 1. Հիշեցման կարգով ասեմ, որ հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր, որ չի ողջունել Փաշինյանի հեղաշրջումը։ 2. Ես և իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը, երբ այդ ժամանակ շատերը դամքաշություն են արել։ 3. Ո՞ւր էիք դուք, երբ ասֆալտին փռելու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, Շարմազանով 42 էին գրում... 4. Ո՞ւր էիք, երբ նախագահ Քոչարյանին էին ձերրբակալում։ ՀՀԿ-ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ 5. Ո՞ւր էիք, երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը, արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարել էր Ազգային ժողովը։ 6. Ո՞ւր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին ու մատ թափ տալիս Արցախի ներկայացուցիչների վրա։ |