Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ելույթ է ունեցել: Ելույթի տեսանյութը նա հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Մայրենի լեզուի միջազգային օրուան առթիւ Կարօ Փայլանի ելոյթը: «Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` հաւասարութիւն է։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ... Յամառօրէն մեր մայրենին պիտի խօսինք։ Պիտի խօսինք հայերէն, քրտերէն, հանշէներէն, արաբերէն»:
|