ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը». Գոբլ. «168 ժամ»
10:20, 23.02.2019 | mamul.am
5205 | 1

«Անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը և դա կաներ նաև կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է: Ես մշտապես պնդում եմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում գործում է հետևյալ սկզբունքով` Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը:

Բայց այս սկզբունքը կարող են փոխել իրենք՝ հակամարտող երկրները, ճիշտ, փոփոխված քաղաքականության արդյունքում, և Ռուսաստանն իր հաշվարկները ստիպված վերանայման կենթարկի: Ռուսաստանի շահն է՝ ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում, հենց այդ պատճառով ՌԴ-ն իր երկարատև քաղաքականության միջոցով փորձել է հնարավորինս սեփականաշնորհել Ղարաբաղյան հակամարտությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր