ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ, տվել խիստ հրահանգներ
16:35, 23.02.2019 | mamul.am
4944 | 0

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին։ Վալերի Օսիպյանը ծանոթացել է բաժնի շենքային պայմաններին, եղավ բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցել է ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերի Օսիպյանը նկատել է նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ է տվել ոչ միայն ծառայողներին, այլև ստորաբաժանման պետին։

Նույն օրը տեղի ունեցած հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երևան քաղաքի վարչության մաշտոցի բաժնում էր։ Այստեղ ևս Վալերիլ Օսիպյանը շրջել է բաժնի բոլոր ստորաբաժանումներում, զրուցել աշխատակիցների հետ՝ ստուգելով նրանց մասնագիտական գիտելիքները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգել առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ և ազդեցիկ։ Վալերի Օսիպյանը նկատել նաև թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետևողական լինել անձնակազմի նկատմամբ։

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր