ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ապամոնտաժվելո՞ւ է արդյոք Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող ռեստորանը». Ավետիք Իշխանյան
10:05, 15.03.2019 | mamul.am
11682 | 0

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կրքեր են բորբոքվել Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման կապակցությամբ։ Ապամոնտաժման կողմնակիցների հիմնական փաստարկը երևանցիներին կանաչ տարածքների վերադարձն է։ Իսկապես, ովքեր հիշում են Երևանը, առաջին հերթին հիշում են նաև այգիները՝ օպերայի շրջակայքում, Օղակաձև զբոսայգին, Հաղթանակի զբոսայգին ու նրա դիմացի անտառը և այլն։ Եվ, իհարկե, այլ բառ չեմ գտնում, վայրենություն էր այդ ամենը վերացնելը։ Բայց արդյո՞ք ճիշտ է՝ այսօր էլ․․․ Հուսանք, որ Երևանի քաղաքապետարանն սկզբունքային կգտնվի և վերոնշյալ բոլոր տարածքների շինությունները կապամոնտաժվեն և կկանաչապատվեն։
․․․Բա Հրազդանի ձո՞րը։ Թերևս երևանցիների ամենասիրելի վայրը, որ և Երևանում էր և կարծես Երևանից դուրս՝ վայրի բնության մեջ։ Ուստի հարց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և առաջին հերթին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին․
-Ապամոնտաժվելո՞ւ են արդյոք Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր