1921-ի այս օրը` մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է 1915-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921-ի հունիսի 2-ին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվել է երեք դատախազի կողմից, որոնցից մեկը Քիլի համալսարանից օրենսդրության պրոֆեսոր, բժիշկ Թեոդոր Նիմայերն էր։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960-ի մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։ Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913թ.-ին փոխադրվել է Սերբիա։ |