ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կառավարության նիստում քննարկվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի հարցը
16:11, 21.03.2019 | mamul.am
2276 | 0

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը` վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին տրամադրելուն: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսուհետ նման որոշումների նախագծերում որպես պարտադիր սկզբունք՝ հստակ սահմանվի ներդրումների ժամանակացույցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր