ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բժիշկների ախտորոշումը լսելուց հետո 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել
23:20, 22.03.2019 | mamul.am
6502 | 0

Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11-րդ փողոցի 20-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված զենքով ինքնասպան է եղել: Զենքը օրինական է և նա այսօր էր իր անունով ստացել: Ըստ աղբյուրի՝ ինքնասպանության պատճառը այն է, որ բժիշկները նրան հայտնել են, որ ինքն անբուժելի հիվանդ է, ունի քաղցկեղ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Բժիշկների ախտորոշումը լսելուց հետո 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր