ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Վարչապետի խորհրդականը՝ 3 աշխատանքային օրերի ընթացքում արածի և մոտակա պլանների մասին
22:10, 24.03.2019 | mamul.am
4106 | 0

Վարչապետի նորանշանակ խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, վերջին մի քանի օրերում ես ստացել եմ հազարավոր շնորհավորանքներ Վարչապետի խորհրդական նշանակվելու կապակցությամբ:
Այս պոստով ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, և հավաստիացնել, որ և' պաշտոնը, և' շնորհավորանքները շատ պարտավորեցնող են: Եվ ես խոստանում եմ արդարեցնել և' նշանակողի, և' ինձ հավատացողների սպասելիքները:

Հիմա 3 աշխատանքային օրերիս ընթացքում արածիս,
և մոտակա պլաններիս մասին`

Գաղտնիք չի, որ իմ գաղափարախոսությունը հիմնված է օդային տեղափոխումների հայկական շուկայում հայկական ավիափխադրողների կայացման, նրանց ազդեցության ընդլայնման և համաշխարհային շուկա ինտեգրման վրա:

Այս ամենին հնարավոր է հասնել միայն օրենքներով ապահովագրված և մասնագիտորեն նպատակաուղղված գործողությունների շնորհիվ:
Այս շաբաթ սկսել եմ `
1. պետական կառավարման համակարգում պարտականությունների և իրավունքների տարաբաշխման շուրջ խորհրդակցություններից ՀՀ ՏԿՏՏ նախարության և ՔԱԿ ղեկավարության հետ: Հաջորդ շաբաթ կշարունակվի արդեն ՔԱԿ -ու և արդյունքում կծնվի այսօրվա պայմաններում լավագույն հնարավոր տարբերակը, որում կփորձենք մաքսիմալ օգտակար դարձնել բոլոր օղակների աշխատանքները»:
ԾԱՆՈւՑՈւՄ`ՀՀ Սահմանադրությունը, Պետական Համակարգի կառավարման մասին Օրեքը և Ավիացիայի մասին օրենքը հստակ տարնջատում են ոլորտի քաղաքականությունը մշակողի և տենիկական կարգավորումներն իրականացնողի ստաուսն ու իրավասությունները:

2. Հայկական ավիափոխադրողներ ստեղծվելու և այդ ոլորտում ներդրումների գլխավոր նախապայմանը ոլորտի իրավական դաշտի հավասարության` շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորությունների ապահովումն է և մասնակիցների իրավունքների պաշտպանվածությունը:
Այս հարթությունում կարևոր դեր են խաղում մի քանի երևույթներ, որոնց մասին ես հերթական պոստերով կտեղեկացնեմ ձեզ:
Այս շաբաթ սկսել եմ նշված գործընթացներից մեկի` ռուսական օդանավակայաններում սակագնային խտրականությունը մեր և ռուսական ավիաընկերությունների միջև վերացնելուն ուղղված աշխատանքներ:

Հաջորդ շաբաթ կշարունակվեն վերը նշված գործընթացները, նախապատրաստվում են հանդիպումներ և խորհրդակցություններ ՔԱԿ ղեկավարության և հայկական ավիատնկերությունների տնօրինությունների հետ: Որոնց ընթացքում նրանց օգնությամբ կկազմվի ՌԴ ավիացիոն իշխանություններին, համաձայն միջպետական համաձայնագրերի, խորհրդակցությունների հրավիրելու բոլոր թեմաները և ֆորմատը:

Հաջորդիվ կտեղեկացնեմ արդյունքների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր